Ջո Բայդենը հրապարակայնորեն ստացել է կորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ դեղաչափը

Արտաքին 3 տարի առաջ - 23:39 27-09-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստացել է երրորդը պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: Միևնույն ժամանակ, ամբողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է ամերիկյան հեռուստաալիքներով:

78-ամյա Բայդենը նշել է, որ իրեն 65 տարեկանից բարձր չի զգում, բայց քանի որ այդպես չէ, ուստի նա երրորդ դոզան կստանա՝ հաշվի առնելով դրա կարևորությունը:

«Բայց ամենակարևորը` ապահովել, որ ավելի շատ մարդիկ պատվաստվեն», - հավելել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը Pfizer պատվաստանյութի իր առաջին դոզան ստացել էր դեկտեմբերի վերջին, այնուհետև, երդմնակալությունից կարճ ժամանակ առաջ, նա ընդունել է դեղամիջոցի երկրորդ դոզան: Այսօր՝ երրորդ ներարկումից առաջ, նա հայտարարել է, որ կողմնակի բարդություններ չունի: