Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 18:49 27-09-2021

ԵԽԽՎ-ն կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքները

Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-30-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքի հաղորդագրությունը, նստաշրջանի առաջին օրը կքննարկվի իռլանդացի պատվիրակ Փոլ Գավանի պատրաստած զեկույցը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով:

Ըստ զեկույցի նախագծի՝ Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար ողբերգական հետևանքների կապակցությամբ: Նշվում է, որ կոնֆլիկտը ունեցել է երկու խոշոր բռնկում, որոնցից մեկը տևել է 1991 թ. վերջերից մինչև 1994 թվականը, իսկ երկրորդը 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմն էր:

«Վերջին վեցշաբաթյա պատերազմի ընթացքում զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 3900 հայ և ավելի քան 2900 ադրբեջանցի, նաև զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Տեղահանվել է ավելի քան 91 000 հայ և 84 000 ադրբեջանցի», - նշվում է զեկույցի նախագծում:

Զեկուցող Փոլ Գավանը նաև առաջարկություններ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին այն քայլերի վերաբերյալ, որոնք կարող են օգնել պատերազմի մարդասիրական հետևանքների հաղթահարմանը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում և առաջ տանել խաղաղության և հաշտության գործընթացը: Ըստ զեկուցողի՝ միջազգային հանրությունը, ներառյալ Եվրոպայի խորհուրդը, պատրաստակամ է օգնելու երկու երկրներին:

Իսկ բանաձևի նախագծում Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է, որ 2001 թ. հունվարին միանալով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել էին բացառապես խաղաղ միջոցներ կիրառել հակամարտության կարգավորման համար: Հետևաբար, 2020 թվականի 6-շաբաթյա պատերազմը այդ պարտավորությունների խախտում է, որը պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները