Ներքին 4 տարի առաջ - 16:50 27-09-2021

Ֆրանսիան ջանք չի խնայի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Ֆրանսիան վերահաստատել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորելու պատրաստակամությունը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով»։

Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը նաև անկեղծ վշտակցություն ու զորակցություն է հայտնել 44-օրյա պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգել է նահատակների հիշատակը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից