Ներքին 4 տարի առաջ - 16:48 24-09-2021

Հիպոթեկային վարկի եկամտային հարկի վերադարձման գործընթացը կպարզեցվի և կավտոմատացվի

Հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում:

Նախատեսվում է հստակեցնել հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված կարգավորումները։ Ներկայումս հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձն իրականացվում է վարկառու ֆիզիկական անձանց կողմից թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի, անհրաժեշտ փաստաթղթերի (տեղեկանքների) հիման վրա։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձի համար հիպոթեկային վարկի վարկառու և համավարկառու հանդիսացող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թ. հունվարի 1-ից:

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, երբ դիմում են առաջին անգամ եկամտային հարկի վերադարձման համար, ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթերը՝ վարկային պայմանագիրը, սեփականության իրավունքը վկայող փաստաթուղթը և այլն: «Դրանից հետո ամեն եռամսյակի արդյունքներով հաջորդ ամիս ներկայացնում են եկամտային հարկը վերադարձնելու դիմումներ, և դիմումների սպասարկումը գործող կարգավորումների համաձայն՝ այն տևում է 15 աշխատանքային օր:

Արդյունքում՝ առաջանում են բազմաթիվ դժվարություններ և դժգոհություններ: Մենք փոխում ենք համակարգը: Առաջին անգամ դիմելու դեպքում կրկին նույն գործընթացն է լինելու՝ նույն փաստաթղթերն են ներկայացնելու, մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է օգտանուն և գաղտնաբառ, որի միջոցով վերջինս անձնական գրասենյակ է ունենալու: Արդեն ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձնական գրասենյակում ինքաշխատ եղանակով 2 տվյալ է գեներացվելու՝ ԱՔՌԱ համակարգի միջոցով վարկի վճարված տոկոսների և վճարված եկամտահարկի վերաբերյալ: Ինքնաշխատ եղանակավ նաև դիմում է գեներացվելու, որը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին: Եվ գործող 15 օրվա փոխարեն 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվի վրա», - ասել է ՊԵԿ նախագահը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը