Արտաքին 4 տարի առաջ - 09:12 24-09-2021

Պորտուգալիան չեղարկել է գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումները

Պորտուգալիայում կառավարությունը չեղարկել է կարանտինային սահմանափակումների մեծ մասը. դեռ գործող կանոնների պահպանման պատասխանատվությունը կմնա երկրի քաղաքացիների վրա, հաղորդում է The Guardian-ը:

«Քանի որ օրենքով սահմանված սահմանափակումների մեծ մասն այլևս չի գործում, մենք մտնում ենք մի փուլ, որը հիմնված է յուրաքանչյուրի պատասխանատվության վրա»,- հայտարարել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան:

Երկրում շարունակելու է գործել՝ հասարակական տրանսպորտում, խոշոր միջոցառումների ժամանակ, ծերանոցներում, հիվանդանոցներում, առևտրի կենտրոններում և հիպերմարկետներում պաշտպանիչ դիմակ կրելու կանոնը:

Այս պահին Պորտուգալիայում պատվաստվել է 8.5 միլիոն մարդ, ինչը կազմում է ընդհանուր բնակչության 83.4 տոկոսը:

Բացի այդ, հոկտեմբերի 1-ից կսկսեն աշխատել 2020թ.-ի մարտից փակված գիշերային ակումբներն ու բարերը, սակայն այցելուները պետք է ունենան պատվաստման վկայական կամ կորոնավիրուսի բացասական թեստ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից