copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:18 23-09-2021

Գերմանիան կրկին առաջադրել է Գեբրեյեսուսի թեկնածությունը ԱՀԿ տնօրենի պաշտոնում

Գերմանիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ առաջարկել է Թեդրոս Գեբրեյեսուսի թեկնածությունը:

Գերմանիայի առողջապահության նախարարն ավելի վաղ կոչ էր արել մյուս երկրներին միանալ իրենց նախաձեռնությանն ու կրկին 5 տարի ժամկետով առաջադրել Գեբրեյեսուսին:

Այս պահին ԱՀԿ ղեկավարի պաշտոնում այլ թեկնածուների անուններ չեն շրջանառվում:

Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 23-ն է: