Արտաքին 5 տարի առաջ - 11:23 23-09-2021

Անգելա Մերկելը չի պատասխանել Ջո Բայդենի առաջին հեռախոսազանգին. The Wall Street Journal

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2021թ.-ի հունվարին չի պատասխանել ԱՄՆ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Ջո Բայդենի հեռախոսազանգին, որը ցանկացել է նոր պաշտոնում իր առաջին հեռախոսազանգն անել հենց նրան, հաղորդել է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տվյալներով, Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո Ջո Բայդենը որոշել է, որ օտարերկրյա առաջնորդին կատարած իր առաջին հեռախոսազանգը պետք է ուղղված լինի Անգելա Մերկելին: Նա մտադրվել էր Մերկելի հետ քննարկել Թրամփի դարաշրջանի անկայունությունից հետո անդրատլանտյան կայունությանը վերադառնալու հարցը:

Սակայն, Գերմանիայի կանցլերը մի փոքր այլ ծրագրեր ուներ:

«Մերկելը չի պատասխանել հեռախոսազանգին, քանի որ պատրաստվում էր ուղևորվել Բեռլինի մերձակայքում գտնվող իր առանձնատուն»,- գրում է պարբերականը:

Ավելի ուշ Գերմանիայի կանցլերը օգնականներին խնդրել է նոր հեռախոսազրույց նշանակել: Դա տեղի է ունեցել հունվարի 25-ին, երբ Մերկելը վերադարձել է աշխատանքի: Իսկ օտարերկրյա պետության առաջին առաջնորդը, որին զանգահարել է Բայդենը, եղել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Զրույցը տեղի է ունեցել հունվարի 23-ին:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում