-
Արտաքին 4 տարի առաջ - 10:51 23-09-2021

ԱՄՆ-ն ողջունում է արտասահմանում ածուխով աշխատող էլեկտրակայանների շինարարությունից հրաժարվելու Չինաստանի որոշումը

ԱՄՆ իշխանությունները ողջունել են ՉԺՀ-ի հայտարարությունը՝ արտասահմանում ածուխով աշխատող էլեկտրակայանների կառուցումից հրաժարվելու մասին, սակայն շեշտում են, որ «կլիմայի ճգնաժամը հաղթահարելու համար դեռ շատ անելիքներ կան», հայտնում է The Washington Post-ը:

«Մեր կողմից մենք հետեւողականորեն ասել ենք, որ կլիմայի փոփոխությունն այն ոլորտներից է, որտեղ մեր շահերը համընկնում են: Չինաստանի հետ մեր շփումների ընթացքում մենք պարբերաբար բարձրացնում էինք այս ճգնաժամը հաղթահարելու վճռական միջոցառումների կարեւորության մասին: Այս համատեքստում մենք, իհարկե, ողջունում ենք Պեկինի այս հայտարարությունը, բայց նաեւ գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ կան»,- ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Ըստ ներկայացուցչի՝ Պեկինի որոշումը «ներդրում է կլիմայի ճգնաժամի դեմ պայքարի այս ջանքերում, ինչը ողջունվում է Վաշինգտոնում»:

«Սա համահունչ է նրան, ինչ արել է ԱՄՆ-ն, այն պարտավորություններին, որոնք մենք՝ G7-ի երկրները, մեզ վրա ենք վերցրել G7-ի առաջնորդների ՝հուլիսին կայացած հանդիպմանը: Բայց մենք հույս ունենք, որ Չինաստանը կանի ավելին, եւ մենք անհամբերությամբ սպասում ենք ավելին լսել այն լրացուցիչ քայլերի մասին, որոնք նրանք կարող են ձեռնարկել այս վճռական տասնամյակում՝ իրենց երկրի մակարդակում արտանետումների հետագա նվազեցման համար, աշխարհը մոտեցնելու համար այն ճանապարհին, որը կօգնի կանխել գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանի աճն ավելի քան 1.5 աստիճանով: Եվ ես միայն կավելացնեմ, որ այժմ կանխատեսվում է, որ աշխարհը կգերազանցի այդ թիրախը, եւ ՉԺՀ-ն չափազանց կարեւոր դերակատար է: Դրանց բաժին է ընկնում գլոբալ արտանետումների ավելի քան քառորդ մասը: Եթե ​​մենք պատրաստվում ենք լուծում գտնել այս ճգնաժամին, ապա դրանք այդ ջանքերի էական մասն են»,- հավելել է Պետդեպարտամենտի աշխատակցուհին:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երեքշաբթի հայտարարել էր, որ Չինաստանը չի մասնակցի արտերկրում ածուխով աշխատող նոր էլեկտրակայանների կառուցման նախագծերին՝ մոլորակում ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան