Արտաքին 5 տարի առաջ - 10:18 18-09-2021

Apple-ը և Google-ը այլևս չեն կարողանա խուսափել ՌԴ օրենքներից. Զախարովա

Apple-ի և Google-ի Ռուսաստանում աշխատելու երաշխիքը Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխանելն է, քանի որ ՌԴ տարածքում ամերիկյան ընկերությունների գործունեության նախկին ժամանակներն անցել են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա մեկնաբանել է The New York Times-ի հոդվածը, որում ասվում է, որ Apple-ը և Google-ը հեռացրել են «Նավալնի» հավելվածը՝ իրենց աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդման սպառնալիքի հետ կապված, նշելով, որ ամերիկյան մամուլի նման մեկնաբանությունը թողնում է «նրանց խղճին, եթե այն դեռ կա»:

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում ցանկացած օտարերկրյա ընկերության համար ամեն ինչ պարզ է. «պետք է հետևել Ռուսաստանի օրենսդրությանը»: Զախարովան նշել է, որ «ճիշտ նույնն» են պահանջում մյուս պետություններն իրենց տարածքում գործող օտարերկրյա ընկերություններից և քաղաքացիներից:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ենթադրել է, որ ամերիկյան ընկերությունները կարծել են, որ «կլինի ինչպես միշտ». կաղմկեն խոսափողների մոտ, և ամեն ինչ կմնա նույնը»:

«Բայց ամերիկյան ընկերությունների համար այդ օրերն անցել են. նախկինի նման չի լինի: Ռուսաստանում նրանց աշխատանքի երաշխիքը ռուսական օրենսդրությանը համապատասխանությունն է»,- եզրափակել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով