Ներքին 4 տարի առաջ - 19:52 15-09-2021

Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ տուժածներ չկան

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Հարությունյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, հիմքից պոկել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվելով քարերին, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից