Ներքին 5 տարի առաջ - 10:35 15-09-2021

Ազգային ժողովը պարապ է մնացել

Ազգային ժողովը մնացել է պարապ։ Մի ամբողջ նստաշրջանի համար ընդամենը երեք հարց նախատեսած այս մարմինը երկու օրվա ընթացքում սպառել է իր օրակարգը, և այսօր այլևս հարց չուներ օրակարգում, որ քննարկեր։

Դրա համար էլ ԱԺ նիստի մեկնարկին, որին, ի դեպ, ներկա չէր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նիստը վարող փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, թե իրենք սպառել են օրակարգը։ Ապա տեղեկացրեց, որ այսօր չորեքշաբթի է, այսինքն՝ կառավարության հետ հարցուպատասխանի օրն է, որը տեղի կունենա ժամը 16։30-ին, ուստի հայտարարեց ընդմիջում մինչ այդ ժամը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը վերջին երկու օրը հայրենիքի ու պետության համար «շատ կարևոր» երեք հարց էր քննարկում՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման ներկայացումը, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

Ասել է թե, երկիրը կործանվում է, իսկ իշխանությունները նստած՝ թիթեռ են նկարում։ Մենք տեղեկացանք, որ հարցուպատասխանին ընդդիմությունը դարձյալ մարտական է տրամադրված՝ պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին նեղել հիմնականում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի շուրջ սուր հարցեր ուղղելով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները