Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 23:17 13-09-2021

Գիտնականներն ենթադրել են, որ բոտոքսի ներարկումները կարող են կանգնեցնել COVID-19-ի ընթացքը

Ֆրանսիացի հետազոտողները ենթադրել են, որ բոտոքսի ներարկումները կարող են կանգնեցնել COVID-19 վարակը: Այս մասին հոդված է հրապարակվել Journal of Stomatology, Oral and Maxillofacial Surgery ամսագրում:

Բոտոքսը կամ բոտուլինային տոքսինը դեղամիջոց է, որն արգելափակում է նյարդամկանային փոխանցումը, հանգստացնում է ճակատի և դեմքի մյուս հատվածների մկանները, ինչը օգնում է հարթել կնճիռները: Այն բաղկացած է նեյրոտոքսինից և Clostridium botulinum բակտերիայից ստացված այլ սպիտակուցներից: Բացի կոսմետիկ պրոցեդուրաներից, բոտուլինային տոքսինը օգտագործվում է նաև բժշկական պատճառներով, այն նախատեսված է միգրենով և մկանների ակամա կծկումներով տառապող հիվանդների ախտանշանները թեթևացնելու համար:

Հետազոտությանը մասնակցել է 193 հիվանդ, որոնցից երեք քառորդը կանայք էին: Միջին հաշվով նրանք հիսունից ավելի էին: Բոլորը բժշկական պատճառներով բոտոքս են ստացել Մոնպելյեի համալսարանական հիվանդանոցում: Ներարկումները ստանալուց հետո երեք ամիս շարունակվող հետազոտությունները ցույց են տվել, որ փորձի մասնակիցներից ոչ մեկը չի վարակվել կորովիդով, չնայած երկու կասկածելի դեպք է եղել: Ֆրանսիացի փորձագետների կարծիքով, երբ բոտոքսը ներարկվում է, այն ազդում է ացետիլխոլին նյարդային հաղորդչի վրա, իսկ SARS-CoV-2 վիրուսը օգտագործում է նույն ընկալիչները: Միևնույն ժամանակ, աշխատանքի հեղինակները մատնանշել են նմանատիպ գիտական ​​հոդվածներ, որոնցում ենթադրվում էր, որ նիկոտինը ևս արգելափակում է այս ընկալիչը: Իսկ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ որ քիչ հավանական է, որ ծխողները կորոնավիրուսով կվարակվեն, և հիվանդությունը ծանր ընթացք կունենա։

Հետազոտությունը քննադատության է ենթարկվել Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի Մանրէաբանության և վարակի ինստիտուտի տնօրեն Վիլեմ վան Շեյկի կողմից: «Այս հոդվածը չի կարող օգտագործվել որպես ապացույց, նույնիսկ թույլ ապացույց, որ բոտոքսը կարող է պաշտպանել կորոնավիրուսից», - ասել է նա Daily Mail-ին: - Բուժման արդյունավետ լինելը որոշելու ոսկե ստանդարտը պատահական կլինիկական փորձարկման անցկացումն է, որի դեպքում բուժումը համեմատում եք պլացեբոյի հետ: Այս հոդվածը նման բան չի նկարագրում»:

Ամենից շատ դիտված

15:25 Հայ զինվորականները զղջում են չարածի համար. նմանություն՝ Բաքվում պահվող գերիների ճնշումների հետ
20:35 Ավարտվել է կիրանցեցիների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ այն անարդյունք էր
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
13:23 Մահացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
18:40 Պարեկն՝ ընդդեմ վարորդի. անիրագործելի պահանջներ են ներկայացնում ու տուգանում 
22:36 Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից