Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:13 13-09-2021

Խորհուրդ կտամ դիտարկեք ընտրություններին ադրբեջանական անձնագրերով մարդանց թույլ տալ քվեարկելը, այնտեղ ձեր առաջնորդը ահագին ձայն ունի. Հայկ Մամիջանյան

Արյունոտ ձեռքերի մասին արտահայտություն մի արեք, առնվազն այն մարդիկ, որոնք պատերազմի ընթացքում տեսել են անկազմակերպվածությունը, ողջ լոգիստիկան, երբեք թույլ չեն տա որ խոսեք արյունով ոչ արյունոտ ձեռքերից։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից հնչած արտահայտություններին։

«Այդ ոնց է ստացվում, որ մի քանի հարյուր հազար ձայն պակաս ստանալու դեպքում, որը նաև ձեր աշխատանքի գնահատականն է, ձեր մանդատը հանկարծակի թավիշից դառնում է պողպատե»,– ասաց նա։

Նա անդրադարձավ իշխանությունից հետո բազմիցս հնչած այն հայտարարություններին՝ «թե բա սրա համա՞ր էինք պայքարում»։

«Դուք խոսում եք ընտրությունների մասին, բայց սենց որ շարունակեք Սյունիքի մի քանի գյուղի բնակիչներ հաջորդ ընտրություններին մասնակցելու են վիզայով։ Ու մի հատ էլ խորհուրդ, ոնց հասկացա՝ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եք նախաձեռնում, խորհուրդ կտամ դիտարկեք ընտրություններին ադրբեջանական անձնագրերով մարդանց թույլ տալ քվեարկելը, այնտեղ ձեր առաջնորդը ահագին ձայն ունի»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում