Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:44 13-09-2021

Պետք է հստակ ռազմավարություն մշակենք ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման համար. Ռուստամ Բաքոյան

Oragir. News-ը զրուցել է ՀՀ ԱԺ 7-րդ և 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր , ազգային փոքրամասնության ՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ, որն անդրադարձել է նախորդ գումարման՝ իր կատարած աշխատանքի, այս գումարման խորհրդարանից իր սպասելիքների, ընդդիմության հետ համագործակցելու և ՀՀ –ում եզդիական համայնքի զարգացմանը։

- Պարո՛ն Բաքոյան, նախորդ գումարման խորհրդարանում ներկայացված էիք որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, կմատնանշե՞ք սխալներ, թերություններ կամ խնդիրներ, որոնք չհասցրեցիք լուծել նախորդ գումարման խորհրդարանում և այս խորհրդարանում դրանք առաջինն եք վերհանելու՝ այս անգամ արդեն ՀՀ Աժ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։

- Անընդհատ աշխատելու տեղ կա, պետք է իսկապես շատ աշխատել։ Պետք է ասեմ, որ այո՛, խնդիրներ կային, բայց խնդիրներ ցանկացած վայրում լինում են։ Մի շարք օրենսդրական նախաձեռնություններով հասցրեցի հանդես գալ, և կան օրենսդրական նախաձեռնություններ, որոնք չեմ հասցրել նախորդ գումարման խորհրդարանում ավարտին հասցնել, և դրանք այս գումարման խորհրդարանում, իհարկե, իմ օրակարգում են։ Առաջին նախագծերից մեկը, օրինակ, ամուսնության տարիքային շեմի բարձրացումն է ։

- Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության գործելաոճը խորհրդարանում և պատկերացնո՞ւմ եք Ձեր աշխատանքային համագործակցությունը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։

- Ընդդիմության գործելաոճը խորհրդարանում անհասկանալի է, թե ինչո՞ւ են նման ձևով պահում իրենց ՝ քայլերի մեջ անկանոն ու անտրամաբանական, փորձում եմ հասկանալ, բայց միևնույն է չեմ տեսնում տրամաբանություն, ինչպես նաև մեր հանրությունը՝ նրանց գործելաոճը համարում է անտրամաբանական։ Մենք հարցեր ունենք, արտաքին մարտահրավերներ ունենք մեր առջև, ու այդ ամենի լուծման համար ողջ հայությունը և մենք՝ բոլորս, պետք է կարողանանք համախմբված աշխատել, որպեսզի չեզոքացնենք այդ խնդիրները, բայց եթե «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները չեն ցանկանում համագործակցային լինել և աշխատենք միասին, եթե դա չեն ուզում, ապա մենք գնալու ենք մեր ճանապարհային քարտեզով, որը ներկայացրել ենք ժողովրդին նախընտրական շրջանում և հինգ տարիների ընթացքում գնալու ենք դրանց իրականացման ճանապարհով։

- Վերջերս խորհրդարանում հանդիպում ունեցաք Գերմանիայում գործող «Ամբողջ աշխարհի եզդիները» ՀԿ ներկայացուցիչների հետ, ովքեր այցելեցին նաև Հայաստանի եզդիաբնակ համայնքներ, որքանո՞վ էր այդ այցը արդյունավետ։

- Քանի որ ինքս համայնքների միջև կապը շատ կարևոր եմ համարում, և ամեն հնարավոր բան անում եմ, որ սերտ կապն ապահովեմ և զարգացնեմ, այս առումով, կարծում եմ, շատ կարևոր է, երբ համագործակցությունն արդյունավետ է լինում, իսկ սկզբի համար այս համագործակցությունը ստացվել է և շուտով հանրությունը կքաղի դրա պտուղները։

- Պարո՛ն Բաքոյան , հայ-եզդիական կապի ամրապնդման, մշտական հաղորդակցության, փոխըմբռնման և փոխգործակցության համար ի՞նչ նախաձեռնություններ ունեք, որոնց շնորհիվ ոչ միայն հնարավորություն կունենանք ձևավորել վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, որոնք կնպաստեն ՀՀ -ում եզդիական համայնքի զարգացմանը։

- Հայ-եզդիական կապի ամրապնդման համար ամենօրյա աշխատանք է պետք, մեր պետությունը սիրել է պետք, և ընդամենը գիտակցություն, որ մեր երկիրն է և այն պետք է զարգացնենք ու շենացնենք։ Ես կարծում եմ, որ նախաձեռնությունները, որոնք թույլ կտան մեր կապը կամ բարեկամությունն ավելի ամրապնդել, դրանից կարևոր անելիք չպետք է ունենանք։ Պատմությունը վկայում է, որ ժամանակի ընթացքում հայ-եզդիական բարեկամությունը բավականին ամուր հիմքերի վրա է եղել և եզդիական համայնքի զարգացման համար այս հարաբերությունները զարգացնել պետք չէ, այլ պետք է գիտակցենք, թե ի՞նչ ռազմավարություն ենք մշակում ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման համար, որպեսզի ազգային փոքրամասնությունները կարողանան իրենց ինքնությունը ՀՀ-ում պահպանեն, զարգացնեն և, իհարկե, դա պատկերացնում եմ ինքս ավելի զարգացած, առաջընթաց ունեցող, տնտեսապես հզոր ՀՀ-ում։ Իսկ դրա համար ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պետության զարգացման մեջ իր լուման ունենա, այդ թվում նաև եզդիական համայնքի յուրաքանչյուր անդամ։

Ամենից շատ դիտված

13:05 Սամվել Ալեքսանյանի կինն ու աղջիկները, «Մարիաննայի» և «Վիվառոյի» սեփականատերերը․ Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքի մասնակիցները
08:14 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ Հրապարակ
07:42 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. Փաստ
19:31 Եթե հանդուրժենք, վաղը Հայոց այբուբենն ու Մեսրոպ Մաշտոցին սպառնալիք կհամարեն․ Վահագն Չախալյան
18:15 «Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
22:02 Գյումրիում բարի մարդիկ ինձ կարի մեքենա նվիրեցին, հիմա իմ ձեռքի շնորհքով եմ ապրում. արցախցի դերձակ
10:30 44-օրյայի զոհերի անունները թաքցնող ՔՊ-ն խոսում է 1.5 մլն ցեղասպանվածներին նույնականացնելուց
12:30 Տուգանքի փողը ես եմ մուծելու. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին
17:45 Աննա Հակոբյանը թքած ունի օրենքի վրա․ նա երթևեկում է պլյոնկած ավտոմեքենայով
13:29 Կհորդորեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, դա մեղք է. ՔՊ պատգամավոր