Արտաքին 5 տարի առաջ - 16:46 10-09-2021

Ավստրիացին մեկ տարի նկուղում է թաքցրել մոր դիակը՝ նրա կենսաթոշակը ստանալու համար

Ավստրիայում 66-ամյա բնակիչը մեկ տարի նկուղում պահել է 89-ամյա մոր դիակը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Ոստիկանության տվյալներով, թոշակառուն մահացել է բնական մահով՝ 2020 թվականի հունիսին, որից հետո նրա որդին մարմինը տարել է նկուղ: Դիակի հոտը քողարկելու համար նա դիակը փաթաթել է վիրակապերով և դրել սառույցի տոպրակներ:

Մեկ տարի տղամարդը ստացել է մոր կենսաթոշակը. ընդհանուր գումարը, իրավապահների հաշվարկով, կազմել է մոտ €50 հազար: Խարդախությունը հաջողվել է բացահայտել այն բանից հետո, երբ նոր փոստատարին չի հաջողվել հանդիպել կնոջը: Նա դիմել է ոստիկանություն, որը, խուզարկություն կատարելով, գտել է կենսաթոշակառուի մարմինը:

Ավստրիացին իր արարքը բացատրել է նրանով, որ գումար չի ունեցել մորը հուղարկավորելու համար:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ