Ուղիղ եթեր
Քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրված Գառնիկ Թորոսյանի թեկնածությունը
copy image url

Քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրված Գառնիկ Թորոսյանի թեկնածությունը

Ներքին 3 տարի առաջ - 16:03 10-09-2021

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մեկնարկել է առաջիկայում ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի հերթական նիստը:

Ըստ օրակարգի՝ պաշտոնի բոլոր երեք թեկնածուների հետ նախատեսվում է իրականացնել հարցազրույց, որին կհաջորդի արդյունքների գնահատման և թեկնածուների ցուցակը կառավարությանը ներկայացնելու փուլը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցույթի հաջորդ թեկնածուն ՀՀ փաստաբանական պալատի ներկայացուցիչ Գառնիկ Թորոսյանն է, որը ծնվել է 1962 թ. Կապան քաղաքում: 1975-85 թթ. սովորել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1986-88 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1993 թ. ընդունվել է Ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոց, որն ավարտելուց հետո ստացել է իրավաբանի որակավորում:

1990- 2009 թթ. աշխատել է ոստիկանության համակարգում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1999-2009 թթ. զբաղեցրել է քննիչի պաշտոն: 2010 թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և հանդիսանում է Փաստաբանների պալատի անդամ: 2010-18 թթ. հանդիսացել է Փաստաբանական ընկերության տնօրեն: 2018 թ. մինչ օրս գործունեություն է իրականացնում որպես անհատ ձեռներեց, ամուսնացած է, ունի 3 երեխա:

Անրադառնալով 1992-1994 թթ. Արցախյան պատորազմին մասնակցության և նույն շրջանում ուսումը համատեղելու հարցին՝ Գառնիկ Թորոսյանն ասաց, որ որպես ոստիկանության բաժնի աշխատակից՝ պատերազմի տարիներին իր վրա պարտականություն էր դրված իրականացնելու պարեկային ծառայություններ, իսկ 1993 թ. վերջերից, երբ մարտական գործողությունները թեժացան, իրենց պարտականությունն էր կամավորականներին հավաքագրել և ուղարկել պատերազմ:

«1993 թ. երբ ես ընդունվեցի Ոստիկանության բարձրագույն դպրոց, ՀՀ-ն գտնվում էր մարտական ակտիվ փուլում, իսկ Արցախում թեժ մարտեր էին ընթանում, ես կամավորագրվեցի Ոստիկանության Կապանի բաժնի կողմից և կամավոր մեկնեցի Արցախյան ճակատ: Մասնակցել եմ ներկայիս Վարանդայի շրջանում տեղի ունեցած մարտական գործողություններին: Վերադառնալուց հետո մասնակցել եմ դասընթացներին և ուսումս շարունակել հեռակա կարգով»:

Անրադառնալով իր աշխատանքային գործունեությանը՝ Թորոսյանը նշեց, որ 1990-2009 թթ. աշխատել է Ոստիկանության ներքին զորքերում, որտեղ ընդունվել է ավագ կոչմամբ, և պատերազմից վերադառնալուց հետո միայն ստացել սպայի կոչում: Այնուհետև, ընտանեկան պայմաններից ելնելով՝ տեղափոխվել է Երևան և Կենտրոնի քննչական բաժնում աշխատել որպես քննիչ:

Անրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք տիրապետում է հակակոռուպցիոն օրենսդրությանը և այդ օրենսդրության տրամաբանական կառուցվացքին, Թորոսյանն ասաց, որ ամբողջովին գիտակցում է իր առջև դրված խնդրի լրջությունը հայաստանյան ներկայիս պայմաններում:

«Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն օրենսդրությանը տիրապետելուն, տիրապետում եմ ոչ լիարժեք, քանի որ Հայաստանում, չնայած նրան, որ վաղուց է խոսվում այդ մասին, բայց գործնական քայլեր տեսնում ենք վերջին 3 տարում միայն»:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է հավակնում դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահմ Թորոսյանը պատասխանեց. «Չնայած նրան, որ ղեկավարման փորձ չունեմ, ես գտնում եմ, որ իմ անցած ճանապարհը, վճռականությունը և հաստատակամությունը կարող են օգտակար լինել պետությանը»:

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
09:10 ՀԷՑ-ը որբի գլուխ էր, փայ կմտնեն, ու թեման կփակվի
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը
21:37 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կյանքի գնով պայքարում է հանուն հայրենիքի, հայկական շահի և Արցախի