Ներքին 4 տարի առաջ - 15:55 09-09-2021

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Չարչյանին

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Արմեն Չարչյանին: Ավելի վաղ, տեղեկություն էր տարածվել, որ Չարչյանի ինքնազգացողությունը վատացել էր, և նա այժմ գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:

«Արմեն Չարչյանի առողջական վիճակն այնքան վատ է, որ անգամ այս դաժան վրեժխնդրության իրականացման գործընթացը չկարողացավ պատճառ հանդիսանալ, որ Չարչյանին հիվանդանոց չտեղափոխեն: Ես բժիշկ չեմ և չեմ կարող մասնագիտական որակավորումներ տալ, բայց Չարչյանի արտաքին տեսքից դատելով պետք է նշեմ,որ նրա առողջական վիճակը վատ է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Վահե Հակոբյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անրադառնալով մեղադրանքին, նշեց. «Պրիմիտիվ մեղադրանքով, առանց որևէ ապացուցողական բազա ունենալու գործով փորձում են իրավիճակ ստեղծել և կալանքի տակ պահել Չարչյանին: Դա հենց բռնապետական ռեժիմի ամենակարևոր մեսիջն է՝ ստեղծել վախի մթնոլորտ և արատավորել այն մարդկանց անունը, ովքեր արժանի չեն դրան»:

Ամենից շատ դիտված