Ներքին 4 տարի առաջ - 12:55 09-09-2021

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախագահ Էմոմալի Ռահմոնին Տաջիկստանի Անկախության 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության 30-ամյակի առթիվ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Տաջիկստանի Հանրապետության հետ փոխհարաբերությունների ամրապնդումը։ Մեր երկրները ծավալում են արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների շրջանակներում։

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Տաջիկստանի միջև կապերի խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը