Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:35 08-09-2021

Վանա լիճը վտանգված է. ջրի մակարդակը աննախադեպ կերպով իջել է

Վանա լճում ջրի մակարդակը աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրոկենսաբանական շերտեր։

Մասնավորապես, Էրջիշ շրջանի Չելեբիբաղ բնակավայրի տարածքում, որտեղ լճի ափերը ծանծաղ էին, ջուրը նախկին լճափից հետ է քաշվել շուրջ 1 կմ։ Իսկ ջրի մակարդակի անկումն այդ տարածքում հասել է 3 մետրի։

Թուրք մասնագետների պնդմամբ՝ տարվա տարբեր եղանակներին գոլորշիացմամբ ու տեղումներով պայմանավորված լճի մակարդակի տատանումները սովորաբար չէին անցնում մեկուկես մետրից։ Բայց ներկայումս Վանա լճից ջրերի գոլորշիացման մակարդակը եռակի գերազանցում է տեղումների ու ձնհալի արդյունքում լիճ լցվող ջրերի ծավալը։

Մասնագետի խոսքով՝ իր պատմության ընթացքում Վանա լիճն ունեցել է այնպիսի ժամանակներ, երբ ջրի մակարդակն այսօրվա նշաձողից 150 մ ավելի բարձր է եղել։ Իսկ այսօր անգամ 80-ամյա տարեց բնակիչները հավաստում են, որ լճի մակարդակը երբեք այսքան ցածր չի եղել։

Ափամերձ գոտու 75-ամյա բնակիչ Սեյիթհան Սոյլեմեզը պատմել է, որ 20 տարի առաջ տուն է գնել անմիջապես լճափին, բայց ժամանակի ընթացքում ջուրն այնքան է պակասել, որ տունն ափից ավելի քան մեկ կիլոմետր հեռվում է մնացել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ