Ավելին 4 տարի առաջ - 10:51 08-09-2021

Մոնիկա Լևինսկին Քլինթոնի հետ սիրավեպն անվանել է «կյանքի ամենավատ պահը»

«Իմպիչմենտ. Հանցագործությունների ամերիկյան պատմություն» ֆիլմի պրեմիերային ընդառաջ՝ Սպիտակ տան նախկին պրակտիկանտ Մոնիկա Լևինսկին Fox's Today հաղորդման եթերում խոսել է նախագահ Բիլ Քլինթոնի հետ ունեցած հարաբերությունների և դրանց պատճառով իր ունեցած զգացմունքների մասին:

Սերիալի պրեմիերայից առաջ, որը պատմում է Լևինսկի-Քլինթոն սիրավեպի շուրջ սկանդալի մասին, որը գրեթե հանգեցրեց նախագահի իմպիչմենտի, Մոնիկան խոստովանել է, որ անհանգստացած է իր գործողություններին հանրության հնարավոր արձագանքից:

«Այս նախագծում ես երկու աթոռի վրա եմ նստած: Որպես պրոդյուսեր՝ ես շատ հպարտ եմ այս նախագծով: Բայց որպես հերոսուհի՝ ես հուզվում եմ,- ասել է Մոնիկա Լևինսկին:- Ես հուզվում եմ, որ մարդիկ կտեսնեն իմ կյանքի ամենավատ պահերը և իմ շատ արարքներ, որոնց համար զղջում եմ: Երբ հիշում ես, թե ինչ ես արել 20 տարեկանում, և դա ոչ այնքան վաղուց է, դա բավականին զզվելի է»:

Մոնիկա Լևինսկին խոստովանել է, որ 1998 թ. բռնկված սկանդալից հետո երկար տարիներ շարունակ ինքը չէր զգում, որ պատմությունն «ինչ-որ կերպ հանգուցալուծված է»:

«Երախտապարտ եմ, որ այլևս նման զգացում չունեմ»,- ավելացրել է նա:

Այնուամենայնիվ, Սպիտակ տան 48-ամյա նախկին պրակտիկանտը կարծում է, որ Բիլ Քլինթոնը «պետք է ցանկանա ներողություն խնդրել» իրենից:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել