ՀՀ–ում 1,421 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել են շուրջ 6 մլրդ դրամ. ՊԵԿ
copy image url

ՀՀ–ում 1,421 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել են շուրջ 6 մլրդ դրամ. ՊԵԿ

Ներքին 3 տարի առաջ - 17:31 06-09-2021

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի օգոստոսի 31-ն էր):

Միջոցառումն իրականացվել է շուրջ մեկ տարի` 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը ներառյալ:

Միջոցառման նպատակն էր օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը:

Ըստ հաղորդագրության` այդ ընթացքում ՊԵԿ-ը յուրաքանչյուր ամիս ուսումնասիրել է միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բազմաթիվ ցուցանիշները (աշխատատեղերի թվաքանակ, իրացման շրջանառություններ և այլն), որի արդյունքում 1421 տնտեսվարող սուբյեկտների տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի աջակցություն։



Ամենից շատ դիտված

22:00 5 անշարժ գույք, մեքենաներ, 40 հազար դոլար ավանդ, 34․2 մլն եկամուտ․ Անահիտ Ավանեսյանի և ամուսնու ունեցվածքը
15:00 Վեհարանի վրա գրոհը ձախողվեց, Փաշինյանը պարտվեց մարտը
23:10 Սուրբ նշխարքը փշրել, լցրել էին աթոռին. գյումրեցի կին
23:38 Շիրակի թեմի առաջնորդը կարող է ընդունել հասարակական պահանջը. Տիգրան Աբրահամյան
20:24 Ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պաշտպանել իր եկեղեցին. Ռուբեն Մխիթարյան
15:30 Չի կարելի թուրքի ձևով մտնել Էջմիածին, ժողովուրդը պիտի ցույց տա, որ Եկեղեցին կարմիր գիծ է
18:18 Եթե եկեղեցուն չաջակցենք, վաղը մզկիթներում նամազ ենք լսելու
18:07 Փաշինյանի ու նրա թիմակիցների «հանճարեղ» գործողությունների արդյունքում Հայոց եկեղեցու վարկը բարձրացավ աննախադեպ աստիճանի
19:33 ՀՀ-ն խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, սահմանը և դեսպանատուն են բացում. Սաակաշվիլի
18:48 ԵՊՀ–ում միայն 3 դրամաշնորհի ընդհանուր գումարը մոտ 900 000 ԱՄՆ դոլար է