Հնդկաստանի Կերալա նահանգում վտանգավոր Նիպահ վիրուսի բռնկման պատճառով 12-ամյա տղա է մահացել: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության պետական նախարար Վինա Ջորջին:
Այժմ, Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է Կերալայից ժամանող մարդկանց նկատմամբ վերահսկողության խստացման մասին:
Հունիսին հաղորդվեց, որ Հնդկաստանում վարակաբանության ազգային ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ մարդու համար մահացու «Նիպահ» վիրուսը հայտնաբերել են չղջիկների մոտ: Այս վիրուսը հայտնաբերվել էր Մահարաշտրա նահանգի կենդանիների մոտ: Տվյալ վիրուսի դեմ պատվաստանյութ չկա: Մարդկանց շրջանում մահացությունը տատանվում է 40-75%-ի սահմաններում:
Վիրուսը մարդուն է անցնում կենդանիների թքով վարակված պտուղների միջոցով: