Երևան +13°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 13:24 05-09-2021

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ Երկրորդից տեսակցություն են խնդրել

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տեսակցություն են խնդրել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհուց, որպեսզի նրան ծանոթացնեն իրենց դստեր և նրա ծոռնուհու՝ արքայադուստր Լիլիբետի հետ, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով թագավորական պալատի աղբյուրներին:

«Հարրին և Մեգանը հանդես են եկել այս առաջարկով, բայց շատերը ցնցված են այդ որոշումից: Նրանք կարող են անկեղծորեն ցանկանալ տեսնել թագուհուն, բայց որոշումը տպավորիչ է՝ հաշվի առնելով այն, ինչի միջով են նրանք [Հարրին և Մեգանը] ստիպել անցնել [Եղիսաբեթ Երկրորդին] այս տարի»,- ասել է աղբյուրներից մեկը:

Մինչ այժմ բրիտանական թագուհին համաձայնություն չի տվել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պալատ գալու համար, այնուամենայնիվ, հայտնի է, որ Եղիսաբեթ II-ն իսկապես կցանկանար տեսնել իր ծոռնուհուն:

Հայտնի չէ, թե երբ պետք է տեղի ունենան այցը և թագուհու հետ հանդիպումը, այնուամենայնիվ, Եղիսաբեթ II-ի պալատում այս իրադարձությունը հնարավոր է համարվում, չնայած՝ «ցնցող»: