Ներքին 4 տարի առաջ - 12:34 03-09-2021

Փաշինյանի հայտարարությունը «հիվանդ երևակայության արդյունք է». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիվանդ երևակայության արդյունք» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակը պետք է վերջնականապես հստակեցվի:

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվա առիթով հնչեցրած շնորհավորական ուղերձում Փաշինյանն ասել էր, որ Մինսկի գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ Հայաստանը, որ «անհիմն տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ, շարունակում է պատմական փաստերի կեղծումը և կոպտորեն խախտում միջազգային իրավունքի նորմերը»: «Հայ պաշտոնյաները կարող են որքան ուզում են կեղծել պատմական փաստերը և իրավունքը, բայց դա փաստերը չի փոխի: Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, նրա՝ միջազգայնորեն ընդունված տարածքների անբաժանա մասը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանը դեռ 1980-ականների վերջին «բացահայտ հավակնություններ է ներկայացնել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզի նկատմամբ և սատարել ագրեսիվ անջատողականությունը»: Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի «բռնակցումը միակողմանի կերպով՝ առանց Ադրբեջանի թույլտվության, հակասում է խորհրդային օրենսդրությանը, և դա հաստատվել է ամենաբարձր՝ սահմանադրական մակարդակով»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից