copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:56 02-09-2021

Թալիբներն Իրան են ուղարկել ամերիկյան ռազմական տեխնիկա. Iran International

Iran International պարբերականի տեղեկություններով, «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն ամերիկյան ռազմական տեխնիկա են ուղարկել Իրան:

Ինչպես ասվում է, ավելի վաղ Աֆղանստանի նախկին կառավարության զորքերի տրամադրության տակ էին տանկերը և բանակի Humvees ամենագնացները:

Պարբերականը նշում է, որ տեխնիկան նկատվել է Իրանի Հերմսար քաղաքի մերձակայքում՝ Թեհրանից 80 կիլոմետր հեռավորության վրա:

Իրանի իշխանությունները հաղորդագրությունը չեն մեկնաբանել: