Արտաքին 4 տարի առաջ - 15:31 02-09-2021

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պարտքեր ունեն

Բրիտանացի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի Sussex Royal նախկին հիմնադրամը պետք է ոչ առևտրային կազմակերպությանը վճարի £78.5 հազար: Միևնույն ժամանակ, զույգը բազմամիլիոնանոց պայմանագրեր է կնքել ԶԼՄ-ների հետ, հաղորդում է Daily Mail-ը:

Ինչպես գրում է թերթը, փաստաթղթերում նշված չէ կազմակերպության անվանումը, որին դուքսն ու Սասեքսի դքսուհին գումար են պարտք: Հիմնադրամը պարտավոր էր մեկ տարվա ընթացքում վերադարձնել £213 հազար: Այդ գումարից վերադարձվել է միայն £134.5 հազարը: Պարբերականի աղբյուրների խոսքով, մնացած գումարի վճարումը կկայանա մոտ ժամանակներս:

Պարբերականը նաև նշում է, որ մեկ տարվա ընթացքում Հարին և Մեգանը բազմաթիվ պայմանագրեր են կնքել մեդիա ընկերությունների և ԶԼՄ-ների հետ՝ վաստակելով £118 միլիոն:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media