Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 09:35 02-09-2021

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցը՝ օդում կախված. Հրապարակ

«Թեպետ իշխանությունը հայտարարել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին, սակայն հայտնի չէ, թե այն երբ կձևավորվի։ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս լայն ֆորմատ ստեղծել՝ ընդգրկել նաև արտախորհրդարանական ուժերի, զոհված և անհետ կորածների հարազատներին։

Նպատակը մեկն է՝ հնարավորինս մեծ թվով յուրայիններ ընդգրկել, որպեսզի ամեն ինչ շուռ տան նախկինների վրա։ Սակայն օրենքը թույլ չի տալիս նման ֆորմատ՝ հստակ ասում է, որ այդ նպատակին կարող է ծառայել ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովը։

Բացի այդ՝ ցանկացած մեկը չի կարող հաղորդակցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ, իսկ հանձնաժողովի անդամները հատուկ փաստաթուղթ են ստորագրում՝ պարտավորվելով պետական գաղտնիքներ չհրապարակել։

Ի դեպ, պաշտպանության հանձնաժողովն էր քննում Ապրիլյանի դեպքերը, սակայն մեկուկես տարվա աշխատանքից հետո զեկույց չհրապարակվեց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ Փաշինյանը հանձնարարել է ուղիներ փնտրել օրենքը շրջանցելու, որ լայն ֆորմատի հանձնաժողով ձևավորվի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան