Երևան +14°
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 19:16 01-09-2021

Սուլթան Աբդուլ Համիդի կարողությունը տնօրինած հայ փաշան՝ Հակոբ Գազազյանը

Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կարողությունը տնօրինած հայազգի Հակոբ Գազազյան փաշային։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Լրատվամիջոցի անդրադարձի համաձայն՝ հայազգի Հակոբ Գազազյանի մշակած բարենորոգման ծրագրով օսմանյան փադիշահի անձնական գանձարանը, որը սնանկացման եզրին էր հասել և կուտակել էր 370 հազար լիրա պարտք, արմատապես բարեփոխվել է՝ վերածվելով նախարարության։ Հակոբ Գազազյանի շնորհիվ կարճ ժամակահատվածում՝ շուրջ 1 տարվա ընթացքում, սուլթանի եկամուտներն աճել են 30 անգամ։
Սուլթան Աբդուլ Համիդը Հակոբ Գազազյանին, որը նրա կողքին է եղել գահ բարձրանալուց ի վեր, շնորհել է փաշայի տիտղոս։
«Իր ողջ կյանքի ընթացքում Հակոբ փաշային շքանշանների և ընծաների մեջ ողողած սուլթանը, գահընկեց արվելուց հետո անգամ նրա երախտագիտությամբ է հիշել»,-գրել է լրատվամիջոցը։
Հակոբ փաշայի մահվանից հետո սուլթան Աբդուլ Համիդն իր անձնական կարողության կառավարումը վստահել է հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Միքայել Փորթաքալ փաշային։