Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:57 01-09-2021

Հայտնի է` ով կփոխարինի Մանե Թանդիլյանին

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ազատվել է պաշտոնից։ Նման հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմինե Պետրոսյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար։

Հիշեցնենք, որ Թանդիլյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 1-ից իր ծառայությունն Արցախին շարունակելու է «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, քանի որ ավարտվում է իր պաշտոնավարման ժամկետը։