Ներքին 4 տարի առաջ - 10:53 01-09-2021

Գեղարքունիքում ադրբեջանցի զինծառայողների գցած հրդեհներն այրում են մարդկանց պաշարած խոտը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար։

Արման Թաթոյանն ընդգծում է, որ Կութ գյուղի բնակիչներից մեկն օգոստոսի 31-ին, ժամը 17:00-ի սահմաններում ահազանգել է, որ ունի 4-5 հեկտար խոտհարք և հավաքել է մոտավորապես 500 հակ խոտ։ Հրդեհը ժամը 17:00-ի սահմաններում իր խոտի հակերից հեռու է եղել ընդամենը 4-5 մետր:

ՄԻՊ-ը հայտնում է, որ ահազանգերը նաև այն մասին են, որ հրդեհների օջախները մարելուց հետո ադրբեջանական զինծառայողները նորից են դիտավորյալ հրդեհներ գցում։

«Գեղարքունիքի մարզի Կութ և Սոթք գյուղերից տարբեր ժամերի ահազանգեր ենք ստացել, որ այդ գյուղերի ուղղությամբ դեռևս օգոստոսի 29-ին ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն ավելի են ընդարձակվել և արդեն տարածվում են դեպի գյուղերը: Կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության ներքո են, իսկ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ: Հրդեհների մարման աշխատանքներ են իրականացնում փրկարար ծառայողները, նրանց աջակցում են բնակիչները: Բայց համապատասխան տեխնիկա հնարավոր չէ օգտագործել բոլոր տեղերում, քանի որ հրդեհը տարածված է տեխնիկայի համար դժվար հասանելի բարձրադիր վայրերում։ Իսկ եղանակային պայմանների պատճառով հրդեհներն ավելի են տարածվում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում հաջողվել է մարել միայն Սոթքի ուղղությամբ հրդեհը:

Ադրբեջանական զինծառայողների այս արարքների հետևանքով ոչնչացվում են քաղաքացիական բնակիչների պատկանող արոտավայրերն ու խոտհարքները, մարդիկ զրկվում են ապրուստի աղբյուրից, ինչն իր հերթին նպաստելու է մարդկանց սոցիալական խնդիրների ավելացմանը:

Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը, ստուգումները, վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան