Երևան +22°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:40 31-08-2021

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Երևանի մետրոպոլիտենում գիծ դուրս կգա լրացուցիչ գնացք

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մետրոպոլիտենը սեպտեմբերի մեկից կաշխատի նոր գրաֆիկով: Գիծ դուրս կգա նոր գնացք, որը կապահովի բնակչության արագ և անխափան երթևեկությունը բոլոր 10 կայարաններով:

«Առավոտյան ժամը 8:00-ից մինչև 9:00-ը գնացքները գծում կաշխատեն 5.5 րոպե ընդմիջումով, ժամը 9:00-ից մինչև 10:00-ը՝ 6,5 րոպե, այնուհետև՝ 7,5 րոպե ընդմիջումներով ,- այս մասին Օրագիր.news-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Երևանի Մետրոպոլիտենի տնօրեն Գևորգ Ավետիսյանը:

Ամեն եռամսյակը մեկ՝ Երևանի մետրոպոլիտենի մասնաճյուղերի ստորաբաժանումների կողմից տնօրենին են լրացվում և ներկայացվում՝ իր կողմից պահանջված հաշվետվություններ կատարված աշխատանքների մասին, ինչը ըստ Ավետիսյանի գոհացուցիչ է:

Մեզ հետ զրույցի ընթացքում տնօրենը նշեց,որ 2021թ.-ի օգոստոսի 30-ին եղել է քաղաքացիների ուղևորափոխադրման թվի աննախադեպ աճ՝ 62500 մարդ,որը միտված է ավելանալու՝ կապված ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկի հետ:

Խոսելով կադրային փոփոխություններից, Գևորգ Ավետիսյանը նշեց, որ այսօր մեծ խնդիր կա համապատասխան կադրերով ապահովվող ուսումնական հաստատության բացակայությունը:

«Մետրոպոլիտենի բոլոր կադրերին պատրաստում է Երևանի մետրոպոլիտենը: Օրինակ՝ մեքենավարների մասով ուսման տևողությունը մոտ 2 տարի է, ինչից հետո նրանք աշխատում են որպես մեխանիկ, մեքենավարի օգնական, այնուհետև, քննական հանձնաժողովի ներկայությամբ՝ քննություն են հանձնում,-ասաց Գ. Ավետիսյանը:

Մեր այն հարցին, թե ինչու են քաղաքացիների մեծ մասը համավարակի խստացման պայմաններում անտեսում դիմակի կրումը վերգետնյա մարդաշատ վայրում, Գ. Ավետիսյանն ասաց, որ նրանք, փորձում են վերահսկել իրավիճակը, սակայն ուղևորներն արդեն իսկ վագոններում հանում են դիմակները:

Նարինե Ղուկասյան

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
13:00 էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին
14:00 Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է
18:00 Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
12:48 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել. shamshyan.com
12:32 Չհաջողված «էքսպերիմենտ»․ Փաշինյանը ջուրը լցրեց սեղանին և սկսեց լղոզել այն
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը