copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:38 31-08-2021

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝ էլեկտրամատակարարման բացակայության պատճառով:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Դատարանը գտնում է, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնություն: Այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- ասաց Բաղդասարյանը:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 7-ին. այն կմեկնարկի ժամը 13:00-ին:

Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: