Մեքսիկայի ծոցից Լուիզիանայի նահանգ հասած «Իդա» անվամբ փոթորիկն ավերիչ ազդեցություն է գործել: Քամու արագությունը հասել է 240 կմ/ժ-ի։ Նյու Օրլեան քաղաքն ամբողջովին հոսանքազրկվել է: Տեղի բնակիչները սոցցանցերում հրապարակել են հեղեղված փողոցների և ավերված շինությունների կադրերը։
Ջո Բայդենը հայտարարել է Լուիզիանա նահանգում տարերային աղետի մասին։