ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են նոր հնարավոր ահաբեկչությունների՝ Աֆղանստանից տարհանման ավարտի նախաշեմին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
Նրա խոսքով՝ այս սպառնալիքը «իրական է և ակտիվ»:
«Մենք գործում ենք, հաշվի առնելով այն, որ պետք է պատրաստ լինենք ապագա հավանական սպառնալիքներին: Սպառնալիքը դեռ իրական է, ակտիվ և շատ դեպքերում կոնկրետ: Եվ մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում և այդպես կվերաբերվենք մինչև վերջ », - ասել է Քիրբին: