Ներքին
Միտք
10 րոպե առաջ
Ներքին
Տեսանյութ
16 րոպե առաջ
ԱՄՆ իշխանությունները տեղյակ են եղել Քաբուլի միջազգային օդանավակայանում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի մասին՝ այնտեղ տեղի ունեցած պայթյուններից մեկ օր առաջ, հաղորդում է Politico-ն: Ինչպես ասվում է, սրա մասին են վկայում ամերիկյան զինված ուժերի հրամանատարների միջև կայացած գաղտնի հեռախոսային բանակցությունները:
Պարբերականի տվյալներով, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մի շարք ահաբեկչական հարձակումներից 24 ժամ առաջ զինծառայողներին հրահանգել է նախապատրաստվել «զանգվածային զոհերի իրադարձությանը»: Խոսք է եղել նաև այնպիսի միջոցառումների մասին, ինչպիսիք են օդանավակայանի մուտքերում դարպասների փակումը և «Թալիբան» շարժման գրոհայիններին հնարավոր սպառնալիքի մասին տեղեկացնելը: