Ներքին 4 տարի առաջ - 12:24 30-08-2021

Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացվեց

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը՝ Նարինե Հովակիմյանի նախագահությամբ սկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղարդանքով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և պետական մեղադրողների բողոքների քննությունը:

Նախորդ նիստին պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ: Վերաքննիչ դատարանը որոշել էր միջնորդության լուծումը հետաձգել և որոշում կայացնել վերջնական դատական ակտով: Այս նիստի սկզբում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով վերացնել Յուրի Խաչատուրովի տեղաշարժի ու մասնավորապես սահմանահատումների արգելքն այն հիմքով, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, և խափանման միջոցը՝ վերացվել: Մեղադրող կողմը չառարկեց դիմումի դեմ, առարկեց սակայն տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը․

«Չեմ միանում ո՛չ մեղադրողների, ո՛չ պաշտպանների կարծիքին: Վերաքննիչ բողոքի հիմքով պայմանավորված կարող է իրավիճակ փոխվել, և եթե Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ իմ կողմից վերաքննիչ բողոքի՝ նշված հանցագործության հիմքով մեղադրանք առաջադրելու հնարավորություն լինի, ապա խափանման միջոցը պահպանելու անհրաժեշտություն կլինի: Խափանման միջոցն ու արգելանքի որոշումները հետագայում կարող են անհրաժեշտություն լինել»:

Դատարանը վերացրեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը և անցավ վերաքննիչ բողոքների քննությանը:

Հիշեցնենք՝ 2021 թ.-ի ապրիլի 6 -ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և հակասահմանադրական ճանաչված ՀՀ Քր. Օր. 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրեց։ Ավելի վաղ ՍԴ-ը հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը՝ սահնմանադրական կարգի տապալման հատկանիշով:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ