Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
copy image url

Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

Ներքին 3 տարի առաջ - 10:07 30-08-2021

Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:

Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։