Արտաքին 5 տարի առաջ - 21:08 29-08-2021

Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը երկշաբաթյա տարհանումից հետո վերադարձել է քաղաք

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները ժամանակավոր տարհանումից հետո վերադարձել են դիվանագիտական ​​ներկայացուցչության շենք:

«Ինչպես գիտեք, մեր դեսպանատունը երկու շաբաթ ժամանակավորապես աշխատում էր Քաբուլի օդանավակայանում: Նախորդ օրը այն վերադարձել է քաղաքի կենտրոնում գտնվող դեսպանատան շենք եւ այնտեղից կշարունակի իր գործունեությունը»,- Թուրքիայի նախագահի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը:

Էրդողանը հավելել է, որ Անկարան կշարունակի պահպանել իր դիվանագիտական ​​ներկայությունը Աֆղանստանում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան տարհանում է զինվորականներին Աֆղանստանից:

Օգոստոսի 15-ին «Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Շարժման ներկայացուցիչները վերահսկողություն են հաստատել Քաբուլի պետական ​​հեռուստատեսության վրա և քաղաքացիներին հանգստության կոչ արել:

Քաբուլում հազարավոր մարդիկ ապաստանել էին օդանավակայանում՝ փորձելով երկրից դուրս գալ: Մի քանի մարդ մահացել է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում