Ուղիղ եթեր
4 տարի առաջ - 14:12 29-08-2021

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում մասնավորապես ասված է.

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ իմ ցավակցության և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ շուտափույթ ապաքինման մաղթանքները՝ բոլոր տուժածներին»:

Ձեզ գուցե հետաքրքրի