Ներքին 4 տարի առաջ - 21:13 27-08-2021

«Խոսրովի արգելոց»-ում բռնկված հրդեհը մարվել է. մոտ 3 հա բուսածածկույթ եւ 20 ծառ է այրվել

Օգոստոսի 26-ին` ժամը 06։00-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 52 փրկարար ծառայող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հրդեհը մարվել է ժամը 23։45-ին։ Այրվել են մոտ 3 հա բուսածածկույթ և մոտ 20 ծառ։

Իրականացվող հետհանգեցման աշխատանքներին մասնակցել են 25 հրշեջ-փրկարար։

Տեղում հերթապահություն են իրականացնում 19 հրշեջ-փրկարար։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը