Արտաքին 5 տարի առաջ - 21:25 27-08-2021

Ղազախստանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Ղազախստանի Ժամբիլի շրջանի զորամասերից մեկում բռնկված հրդեհի և դրան հաջորդած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 12 -ի: Այս մասին հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

«Ժամբիլի շրջանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է տասներկուսի: Ըստ թարմացված տվյալների՝ Ժամբիլի շրջանում պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս երեք աշխատակցի մարմին, որոնք մահացել են պայթյունների հետևանքների վերացման ժամանակ», - ասված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից ընդգծել են, որ զոհերի ինքնությունը դեռ պարզված չէ:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 9 զոհվածների մասին, որոնց թվում էին զորամասի հրշեջ ջոկատի երկու զինծառայողներ, պահեստի պահպանության պետի օգնականը և զինդատախազության աշխատակիցը: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ևս 49 մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել: Ընդհանուր առմամբ, պայթյուններից վիրավորվել է 98 մարդ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը