Ներքին 5 տարի առաջ - 16:41 27-08-2021

Երևանի ևս 12 փողոցներում կգործարկվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով 14 լուսացույցներ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով 2021թ․ օգոստոսի 30-ից մայրաքաղաքի ևս 12 փողոցների 14 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․

1.Նար-Դոսի փ․ հ․40 հասցեի հարևանությամբ (մանկապարտեզի մոտ)
2. Բաշինջաղայն փ․ հ․100 հասցեի հարևանությամբ (հ.94 դպրոցի մոտ)
3. Արզումանյան փ․ հ․8 հասցեի հարևանությամբ (հ.118 դպրոցի մոտ)
4. Մահարու փ․ հ․82 հասցեի հարևանությամբ (64 դպրոցի մոտ)
5. Անդրանիկի փ․ հ․95 հասցեի հարևանությամբ
6. Անդրանիկի փ․ հ․3/1 հասցեի հարևանությամբ
7. Արմենակյան փ․ հ․272 հասցեի հարևանությամբ (եկեղեցու մոտ)
8. Բակունցի փ․ հ․6 հասցեի հարևանությամբմոտ (հ.150 դպրոցի մոտ)
9. Բաղյան փ․ հ․5 հասցեի հարևանությամբ (հ. 143 դպրոցի մոտ)
10. Շոպրոնի փ․ հ․31 հասցեի հարևանությամբ (հ.163 դպրոցի մոտ)
11. Նանսենի փ․ հ․6 հասցեի հարևանությամբ (հ.62 դպրոցի մոտ)
12. Նանսենի փ․ հ․9 հասցեի հարևանությամբ (հ․106 դպրոցի մոտ)
13․ Բեկնազարյան փ․ հհ․ 3/3, 194/2 հասցեների հարևանությամբ
14․ Աթենքի փ․ հ․3/15 հասցեի հարևանությամբ։

Նշված հետիոտնային անցումներում տեղադրվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը կիրականացվի հետիոտների կողմից կարգավորվող լուսացույցի ազդանշաններով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը