Արտաքին 5 տարի առաջ - 16:48 26-08-2021

«Թալիբան» շարժումը Աֆղանստանի նախկին նախագահին տնային կալանքի է ենթարկել

Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը և Ազգային հաշտեցման խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլլահը տնային կալանքի տակ են գտնվում Քաբուլում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին:

Թալիբները զինաթափել են իրենց պահակներին և առգրավել նրանց մեքենաները:

Ավելի վաղ աֆղանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քարզայը, Աբդուլան և Իսլամական կուսակցության առաջնորդ Գյուլբեդդին Հեքմաթյարը կմիանան երկիրը կառավարելու խորհրդին, որը պատրաստվում է ձևավորել «Թալիբան» շարժումը:

Ակնկալվում է, որ այն կունենա 12 անդամ, այդ թվում ՝ կազմակերպության քաղաքական թեւի առաջնորդ Աբդուլ Հանի Բարադարն ու ռազմական հանձնաժողովի ղեկավար Մուլավի Յակուբը:

Թալիբներն ամառվա կեսին սկսել էին արագ հարձակումը և հանրապետության մեծ մասը գրավել է կառավարական ուժերից: Ապստամբների վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը մնում է Փանջշիրը՝ Քաբուլից հյուսիս-արևելք, տարածքի և բնակչության թվով ամենափոքր շրջաններից մեկը:
Կազմակերպության քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտնել է, որ քսանամյա պատերազմն Աֆղանստանում ավարտվել է:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին