Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:13 25-08-2021

Թալիբները հայտարարում են Փանջշիրի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագիր կկնքվի աֆղանական Փանջշիր նահանգի հետ:

Փանջշիր նահանգը գտնվում է Ահմադ Մասուդի գլխավորած ժողովրդական դիմադրության վերահսկողության ներքո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալների ներկայացուցիչները փորձել են բանակցել խաղաղության շուրջ, սակայն Մասուդը մերժել է նրանց առաջարկները:

Թալիբների հերթական պատվիրակությունը ժամանել է տարածաշրջան նախորդ գիշերը: Գրոհայինները հույս ունեն համոզել ապստամբներին՝ առանց կռվի հանձնել գավառը:

Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման սկզբից: Մի քանի շաբաթվա ընթացքում գրոհայինները վերահսկողություն են հաստատել երկրի գրեթե ամբողջ տարածքի վրա: Հանրապետության նախագահ Աշրաֆ Հանին մեկնել է արտասահման: Թալիբները մտադիր են երկրում նոր կառավարություն ձևավորել: