Արտաքին 5 տարի առաջ - 14:07 25-08-2021

Թուրքիան ԱՄՆ-ից փորձում է ստանալ ֆինանսական կորուստների հատուցում F-35-ների հարցում

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, թուրք լրագրող Մուստաֆա Քարթօղլուն ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակում է հայտնվել Թուրքիան ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների հետ կապված։

Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանագիր էին ստորագրել այդ կործանիչների մատակարարման վերաբերյալ, սակայն ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ խնդիրներ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում, որի հետևանքով Թուրքիան դուրս թողնվեց կործանիչների արտադրության ծրագրից։ Ի դեպ Թուրքիան, որպես այդ ծրագրի անդամ, դեռևս արտադրում է որոշ պահեստամասեր ամերիկյան նոր սերնդի կործանիչների համար։

Ըստ լրագրողի տեղեկությունների՝ մինչ այժմ Թուրքիան վճարել էր վեց միավոր կործանիչի համար, սակայն նույնիսկ դրանք չեն մատակարարվել Թուրքիային։ Եվ հիմա Թուրքիան փորձում է վերադարձնել ծախսած գումարները։

F-35-ների արտադրող «Lockheed Martin» ընկերությունն դեռ շարունակում է Թուրքիայից գնել F-35-ների որոշ պահեստամասեր։ Բայց 2022-ին նախատեսվում է դադարեցնել պահեստամասերի գնումը Թուրքիայից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ