Երևան +13°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:52 25-08-2021

Աշխարհում կորոնավիրուսի դեմ ավելի քան 5 մլրդ պատվաստում է կատարվել

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կատարվել են ավելի քան 5 միլիարդ անգամ: Ընդ որում, դրանց մոտ կեսը բաժին է ընկել Չինաստանին և Հնդկաստանին՝ համապատասխանաբար 1,96 միլիարդ և 0,59 միլիարդ: Այս եզրակացությանն է հանգել ՏԱՍՍ-ը՝ ամբողջ աշխարհում արված պաշտոնական հայտարարությունների և ԶԼՄ-ների վիճակագրության հիման վրա:

Միևնույն ժամանակ, դեռ հնարավոր չէ ասել, թե քանի մարդ է անցել պատվաստման ամբողջական կուրս, և քանի մարդ է ընդունել միայն առաջին դեղաչափը: Խնդիրն այն է, որ շատ երկրներ հաղորդում են միայն կատարված պատվաստումների քանակի մասին: