Արտաքին 5 տարի առաջ - 13:57 24-08-2021

Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է Քաբուլում առևանգված ուկրաինական ինքնաթիռի մասին տեղեկատվությունը

Ուկրաինայի արտգործնախարար Օլեգ Նիկոլենկոն հերքել է Աֆղանստանում առևանգված ուկրաինական ինքնաթիռի մասին տեղեկությունները: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:

«Քաբուլում կամ այլուր ուկրաինական առևանգված ինքնաթիռներ չկան: «Առևանգված ինքնաթիռի» մասին տեղեկատվությունը, որը շրջանառվում է որոշ լրատվամիջոցների կողմից, չի համապատասխանում իրականությանը», - ասել է նա:

Բանախոսը հավելել է, որ Աֆղանստանից մարդկանց տարհանելու համար ուղարկված բոլոր ինքնաթիռները ապահով վերադարձել են Ուկրաինա:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Ուկրաինան կազմակերպել է տարհանման երեք չվերթ, որոնցով դուրս է բերվել 256 ուղեւոր:

Ավելի վաղ Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը Հանրային ռադիոյի եթերում հաղորդել էր, որ ուկրաինացիներին տարհանելու համար Քաբուլ ժամանած ինքնաթիռը անհայտ անձանց կողմից առգրավվել և ուղևորվել է Իրան:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում