Ներքին 4 տարի առաջ - 17:26 23-08-2021

ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում միջազգային գործընկերներից

ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է ստանում միջազգային գործընկերներից:

ԱԳ նախարարություից հայտնում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի ներդրում կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման գործում։

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչն Բուրիչն էլ նշել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում կուտակած փորձը շատ կարևոր է լինելու ԵԽ հետ հետագա համագործակցության զարգացման համար։ Նա նաև վստահեցրել է, որ ԵԽ-ն մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին այս բարդ ժամանակահատվածում՝ հաղթահարելու առկա մարտահրավերները։

Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին իր ուղերձում գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ու համոզմունք հայտնել, որ հետագայում նոր խթան կհաղորդվի ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և հայ-ղազախական երկկողմ կապերի արդյունավետ զարգացմանը։

Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյն էլ Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն արդյունավետորեն կզարգանան, և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի բարեհաջող իրականացումը կբխի Հայաստանի և Բելառուսի շահերից ու կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը։

Բուլղարիայի Հանրապետության ԱԳ նախարար Սվետլան Ստոևը համոզմունք է հայտնել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ կապերն ու արդյունավետ հարաբերությունները կշարունակեն նպաստել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։

Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկը նշում է, որ Արարատ Միրզոյանի հարուստ քաղաքական փորձը կնպաստի ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական շահերի առաջմղմանը, այլև Հայաստանի ու Սլովակիայի միջև հարաբերությունների համակողմանի զարգացմանը:

Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար դոկտոր Ֆայսալ Մեքդադը հաջողություններ է մաղթել Արարատ Միրզոյանին իր պատասխանատու առաքելությունում և վերահաստատել սիրիական կողմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու երկու երկրների միջև պատմական բարեկամական հարաբերություններն ու ընդլայնելու համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում։

Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հույս է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ծառայել որպես ամուր հիմք՝ ընդհանուր հետաքրքրության բոլոր հարցերում համագործակցության շարունակման և ամրապնդման համար:

Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար և նախարարների խորհրդի հարցերով պետական նախարար շեյխ, դոկտոր Ահմեդ Նասսեր Ալ-Մուհամմեդ Ալ-Սաբահը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերի միջոցով առավել զարգացնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին Արարատ Միրզոյանին շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել ամենայն բարիք և արդյունավետ աշխատանք։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում