Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:13 22-08-2021

Ֆրանսիական սուպերմարկետներից մեկում աշխատակիցը ստուգում է COVID անձնագրերի առկայությունը

Ֆրանսիայում սուպերմարկետներից մեկը վարձել է աշխատակցի, որը մուտքի մոտ վերահսկում է, որ սանիտարական անձնագրեր չունեցող քաղաքացիները շենք չմտնեն:

Համացանցում են հայտնվել Պո քաղաքի դեպքի վայրից կադրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես խոշորամարմին մարդը թույլ չի տալիս տեղի բնակիչներին առանց փաստաթղթերի մտնել սուպերմարկետ: Կինը փորձել է ներխուժել խանութ, բայց տղամարդը սկսել է կոպտորեն հեռացնել նրան: Մեկ այլ տղամարդ փորձել է նրանց բաժանել:

Մյուսները, ովքեր ցանկանում էին սուպերմարկետ մտնել առանց սանիտարական անձնագրերի, փորձում էին վիճել սուպերմարկետի աշխատակցի հետ, սակայն նա անդրդվելի էր՝ թույլ չտալով նրանց մուտք գործել շենք:

Ֆրանսիացիները նաև համացանցում տեղադրել են մի տեսանյութ, որտեղ գնորդները, ի նշան սանիտարական անցագրերի դեմ բողոքի, սայլերով փակել են սուպերմարկետի մուտքը և վանկարկել «Ազատություն»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի