Ներքին 5 տարի առաջ - 16:26 21-08-2021

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 70-ամյակի առթիվ

«Հայրենիք» կուսակցության նախագահ», ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 70-ամյակի առթիվ:

«Վեհափա՛ռ Տեր,

Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ ու վճռական ժամանակահատվածում, հիրավի, անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեր դերակատարումը պատերազմից արնաքամ եղած մեր Հայրենիքի նորովի վերընձյուղման, պետական, ազգային ու հոգևոր իրական արժեքների պահպանման և քարոզման գործում:

Նաև Ձեր հոգևոր առաջնորդությամբ, ոգեշնչող խոսքով ու աստվածահաճո գործով է, որ այսօր Հայաստանի և Արցախի մեր քաջարի ժողովուրդը խորը հավատով առ Աստված անշեջ է պահում գալիք հաղթանակների հույսը և շարունակում իր անխոնջ ջանքերը մեր Հայրենիքի վերաշինության, ամրապնդման ու առաջընթացի ուղղությամբ։

Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը մեզանում դույզն-ինչ կասկած կամ երկմտանք չեն թողնում առ այն, որ Հայաստանը և Արցախը հարություն են առնելու, վերածնվելու և անշեղորեն առաջ են ընթանալու հուրախություն մեր ազգի և ի հեճուկս թշնամյաց։

Անձամբ իմ, «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից որդիական խոնարհումով ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեր տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և անսպառ եռանդ, կորով ու տոկունություն՝ Ձեր ազգանվեր առաքելության և աղոթքների օգնությամբ մեր պետության ու ազգի առջև ծառացած խնդիրները համատեղ ջանքերով լուծելու մշտական պատրաստակամությամբ։

Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն»,-ասվում է շնորհավորանքում»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում